Հոգետրավմայի ամոքում արցախցիների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության «THE LAST HOPE FOR ARTSAKH PEOPLE» ծրագիրը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած արցախահայերին:

Այս անգամ «Ամոքվել ապրելու համար» ծրագիրն իրականացվեց Գյումրիում և Վանաձորում բնակվող արցախցիների համար:

Մասնակիցներն Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի 2024թ. այցելության ընթացքում հոգևոր-հոգեբանական աջակցության դիմած հայորդիներն էին:

Ծրագրի նպատակն է՝ օգնել արցախահայերին մեղմել իրենց կորստի ցավը և հոգևոր ուժ վերագտնել կյանքի նոր մարտահրավերներն հաղթահարելու համար:

Հանդիպումների ժամանակ քննարկվեցին այնպիսի հիմնարար թեմաներ, ինչպիսիք էին՝

  • «Եթե Աստված սիրում է ինձ, ապա ինչո՞ւ եմ ես տառապում»,
  • «Ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին»,
  • «Ցավը խաչին հանձնել»:

Մասնակիցները ստացան հոգետրավմայի ամոքման ուղեցույցներ և Աստվածաշունչ մատյաններ:

Հոգետրավմայի ամոքում արցախցիների համար դարձել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կարևոր առաքելություններից մեկը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE