Ուխտագնացություն դեպի Էջմիածին
«Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագրի սաներն ու ծնողները ուսուցչուհիների ուղեկցությամբ ուխտագնացություն ունեցան Էջմիածնի սրբավայրեր: Ծրագիրը իրականացվել է ՍՕԱՐ հիմնադրամի և Charitable Danish-Armenian Mission ՀԿ-ի համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակում այցելեցին՝
- Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Գայանե եկեղեցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն, Ռուբեն Սևակ թանգարան
8-15 տարեկան արցախցի երեխաներին հրավիրում ենք միանալ մեր հոգևոր-կրթական ծրագրին:
Դասերն անց են կացվում Արցախի բարբառով, ինտերակտիվ մեթոդաբանությամբ և ուսուցողական խաղերի միջոցով։
Գրանցվելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք +37497751276