Թեմակալ առաջնորդն այցելեց Մասյացոտնի թեմ
Հունիսի 26-27-ը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելեց Մասյացոտնի թեմ` արցախահայության հետ հանդիպելու նպատակով:
Թեմակալ առաջնորդը տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելեց գյուղ Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց ներկաներին, ներկայացրեց հանդիպումների նպատակն ու հետագա անելիքները:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը: