Սուրբ Ծննդյան միջոցառում «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի սաների համար

Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի և «Տատիկի Հեքիաթը կրթական կենտրոն»-ի նախաձեռնությամբ ս.թ. հունվարի 10-ին Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում, որը կազմակերպվել էր «Դանիական-Հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ-ի «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի հինգ կիրակնօրյա խմբակների 90 երեխաների համար։

Ամբողջ երկու ժամ երեխաները լսել են տատիկի հեքիաթները, նրա հետ խաղացել տարբեր ինտերակտիվ խաղեր, գուշակել հանելուկներ, իսկ վերջում Սուրբ Ծննդյան նվերներով վերադարձել տուն:

Շնորհակալություն «Տատիկի Հեքիաթը կրթական կենտրոն»-ին երեխաների օրը հետաքրքրությամբ լցնելու համար:

Շնորհակալություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու համայնքին` Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ երեխաների օրը Սուրբ Ծննդյան նվերներով քաղցրացնելու համար:

Շնորհակալություն Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը երեխաներին մանկական Աստվածաշնչեր նվիրելու համար:

«Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում…»:

Ավետարան ըստ Մատթեոսի 12:35

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE