Ազգային նորոգման կարևոր փուլ

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը, հընթացս որի հնչեց սպասված հայտարարությունը. «Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին` Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին»:

Մայր Տաճարն ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականիններին:

Լիահույս ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն հանդիսացող Մայր Տաճարի վերաօծումը մեր ազգային կյանքում կդառնա նորոգման և համախմբման պատեհ առիթ, ինչը հնարավորություն կտա ամուր պահել ունեցած արժեքներն ու վերադարձնել կորսվածը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE