Մանուշակ Մուրադյան
Մանկական հոգեբան, հոգեբան խորհրդատու
Ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «մանկավարժության և հոգեբանության բաժին (գերազանցությամբ),ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրա` «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտացում (գերազանցությամբ): Այժմ սովորում է ասպիրանտուրայում՝ «ԺԹ00.03 Զարգացման և կրթության հոգեբանություն» մասնագիտությամբ:
Աշխատում է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում՝ որպես «հոգեբանություն» առարկայի դասախոս, Երևանի Ս.Խանզադյանի անվան Հ.184 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան:
Սիրում է աշխատել երեխաների հետ:
Պատրաստակամ է Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի գործունեության շրջանակներում անվճար հոգեբանական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված երեխաներին և ծնողներին,ինչպես նաև անցկացնել մասնագիտական ինտերակտիվ հանդիպումներ։