Անի Տիրանի Անդրյան
Անգլերեն լեզվի ուսուցչուհի.
Ծնվել և մեծացել է ԱՀ-ի Մարտակերտ քաղաքում:
Ավարտել է ԱրՊՀ-ի «թարգմանչական գործ» մասնագիտություն բաժինը։
Ուսանողական տարիներից ի վեր մասնակցել է մի շարք դասընթացների, սեմինարների ինչպես նաև ստացել TESOL/TEFL որակավորում։
Դեռ դպրոցական տարիներից լինել կրթված և հաճելի զրուցակից եղել է իր գրավականը, ուստի միշտ զբաղվել է ինքնակրթությամբ։ Սիրում է կիսվել իր գիտելիքներով և սովորել նորը դիմացինից, քանի որ «գիտելիքը ուժ է, որը կրում ենք ամբողջ կյանքի ընթացքում»։
Պատրաստակամ է Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի գործունեության շրջանակում կենտրոնի շահառուներին ընծայաբերել իր ժամանակից ու ողջ կյանքի ընթացքում ամբարած գիտելիքներից: