Կավագործության դասընթաց
«Ընծա» կենտրոնի և «Նոյ Արթ» ընկերության համագործակցությամբ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր-մշակութային կենտրոնի տարածքում կազմակերպվող կավագործության 3-ամսյա դասընթացներին 2024թ. հոկտեմբեր ամսից անվճար հիմունքներով սովորելու հնարավորություն է ընձեռնվել Արցախից բռնի տեղահանված անձանց համար՝ հետագայում աշխատանք ունենալու հնարավորությամբ:
Ստեփանակերտից Աշոտը և հադրութեցի Նարինեն իրենց նկարչական հմտությունները միախառնելով կավագործությանը մուտք են գործում արվեստի մի նոր աշխարհ` իրենց հոգու գեղեցիկը կավին փոխանցելու: Աշխատանքները եկեղեցաշունչ են և ստեղծվում են հայկական մանրանկարչության ավանդույթներով: