«ՎիտալՌեհաբ» վերականգնողական կենտրոնի բացման արարողությունը
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ այսօր բացվեց ՎիտալՌեհաբ կենտրոնը: Որի շահառուներն են Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաները:
Միջոցառմանը ներկա էին Արցախի պաշտոնատար անձինք, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներ, «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորությամբ՝ կազմակերպության ներկայացուցիչներ: Վերջինս հանդիսանում է ծրագրի գլխավոր հովանավորը:
Միջոցառմանը ներկա էր Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:
Ելույթ ունեցավ ծրագրի ղեկավար Թուխմանուկ Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության աջակիցներին ու բոլոր ներկաներին` այս կարևոր օրն իրենց մասնակցությունը բերելու համար:
Ելույթ ունեցավ Վրթանես Սրբազանը՝ ողջույնի և օրհնության խոսքով:
Արարողության ընթացքում իր սրտի խոսքն ներկաներին ուղղեց կենտրոնի շահառուներից փոքրիկ Լյովան:
Միջոցառմանն արցախյան բարբառով երգեցին «Դիզակ Արտ» կենտրոնի սանիկները: