Վերածնված «ԱՐՑԱԽ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը

Դեկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյան):

Երեկոն բացվեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով և սրտաբուխ խոսքով: Սրբազան հայրն օրհնեց և մաղթեց, որ շարունակական լինի՝ Աստծո օրհնությամբ:

Համերգը հնարավոր է դարձել Արցախի կամերային նվագախմբի հիմնադրամի համահիմնադիրներ Հասմիկ Պապյանի, Արտակ Բեգլարյանի և Նարեկ Հախնազարյանի ջանքերով։

Միջոցառման գլխավոր հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Համերգից առաջ բացվել էր ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթն ուղղվելու է արցախցի երեխաներին:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE