Ուլուբաբի վանք
Ուլուբաբ գյուղը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում է: Հարուստ պատմություն ունեցող գյուղը Արցախի հայտնի իշխանական տան Հասան Ջալալյանների տոհմից սերված Ուլի պապի մելիքական նստավայրն է եղել, նրա անունով էլ կոչվել է Ուլուպապ կամ Ուլուբաբ: Այստեղ է Պտկեսբերքի Ս. Գևորգը:
2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: