Թեմակալ առաջնորդի խոսքն ուղղված համայն հայությանը
«Փրկելով մեր մշակույթը` մենք փրկում ենք Արցախը: Փրկելով մեր մշակույթը այսօր` մենք հիմնարար վեմ քարեր ենք դնում մեր վաղվա օրվա համար: Այս նպատակն իրագործելու համար խնդրում և հորդորում եմ բոլորիս աջակցել ու կանգնել արցախյան մշակույթի կողքին». Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքն ուղղված համայն հայությանը:
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է համահայկական հեռուստամարաթոն` Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանման, նրանց գործունեության ապահովման, արցախյան մշակույթի տարածման ու հանրահռչակման համար:
Նվիրատվություն կարող եք իրականացնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հաշվեհամարներով
- AMD 💳 220553351705000
- USD 💳 220553350756001
- EUR 💳 220553350624002
- RUR 💳 220553350301958
Կարող եք նաև sms հաղորդագրություն ուղարկել 8000 կարճ համարին Հայաստանից՝ գրելով «Արցախ» բառը / 1 հաղորդագրության արժեքը՝ 1000 դրամ/։