Սկիզբը դրվեց «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի

Ս.թ. սեպտեմբերի 9-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մի խումբ նախանձախնդիր արցախցիների ձեռնարկումով Արցախի թեմում տրվեց «Ընծա» սոցիալ — հոգևոր – հոգեբանական կենտրոնի գործունեության մեկնարկը։ Կենտրոնը գործում է լիարժեք կամավորական սկզբունքներով, որի ղեկավար մարմինը կենտրոնի խորհուրդն է։ Խորհրդի առաջին նիստին քննարկվել են գործունեության սկզբնական փուլին առնչվող հարցեր, մասնավորապես ռազմավարության մշակման, ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքները, ինչպես նաև ակտիվ փուլում գտնվող սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համագործակցության, կամավորների և ֆինանսական ռեսուրսների հավաքագրման աշխատանքները: Խորհրդի կազմում ընդգրկվեցին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր պարտավորվեցին իրենց մասնագիտական կարողությունների շրջանակում ներգրավվել կենտրոնի գործունեությանը և նպաստել Արցախում սոցիալական բեռի թեթևացմանը` ներգրավելով կամավոր հիմունքներով կենտրոնի գաղափարները կիսող անձանց։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE