Միացեք Արցախի մանուկներին
Հադրութի մանկապատանեկան կենտրոնում գործում է «Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը
«Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը գործում է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» և օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի.
Ծրագրի շրջանակներում արցախյան բարբառով և ինտերակտիվ մեթոդներով երեխաները ծանոթանում են Աստվածաշնչի ուսուցանող պատմություններին՝ պահպանելով հայրենի մշակույթի ու հավատի կենդանի կապը։
Ծրագրին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝ 097 751 276 հեռախոսահամարին։







