«Դրախտի ընտանիք» ծրագրի 3-րդ փուլ. նոր հնարավորություններ արցախցի նորապսակներին
«Դրախտի ընտանիք» ծրագրի երրորդ փուլը սկսել է իր աշխատանքները՝ շարունակելով նոր հնարավորություններ բացել արցախցի նորապսակ զույգերի համար։
Այս փուլում շահառուները մասնակցում են վարսավիրության մասնագիտական դասընթացի, որը հնարավորություն կտա ապագայում աշխատանք ձեռք բերել։ Մասնագիտական կրթության հետ զուգահեռ նրանք ստանում են հոգևոր և հոգեբանական աջակցություն՝ հոգևորականի ու հոգեբանի հետ կանոնավոր հանդիպումների միջոցով։
Հանդիպումները նպատակ ունեն օգնել նորաստեղծ ընտանիքներին հաղթահարել կյանքի մարտահրավերները, ամրապնդել ընտանեկան համերաշխությունը, ձեռք բերել ներքին խաղաղություն, ինչպես նաև ձևավորել առողջ բարոյական և հավատքային արժեհամակարգ։
«Դրախտի ընտանիք» ծրագիրն իրականացվում է Глава Арцахской епархии Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ՝ «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից, գերմանական «Brot für die Welt» կազմակերպության օժանդակությամբ.




