Թեմակալ առաջնորդի հերթական հանդիպումը արցախահայության հետ

հանդիպում արցախահայության հետ

Այսօր` հունիսի 19-ին տեղի ունեցավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այսօրվա հանդիպումը կայացավ քաղաք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում:

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE