«Վեհափառը քաջ գիտեր՝ անկախություն ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է»․ Վրթանես Սրբազան

Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ Գերագույն Խորհրդի պատգամավորների հավաքի ժամանակ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է.

«Երբ տեղափոխվում ենք 90-ական թվական, տեսնում ենք այս դահլիճը լեփ-լեցուն, բացի պատգամավորներից նաև բազմաթիվ հյուրեր, որոնց մեջ իր տեղն ուներ նաև Վազգեն Վեհափառ Հայրապետը։ Հայոց Հայրապետը քաջ գիտեր, որ անկախություն ձեռք բերելը մի դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր անկախության ճանապարհին կարողացան ոչ միայն փայլուն կերպով իրականացնել բոլոր ծրագրերը՝ միտված անկախություն ունենալուն, այլ նաև զոհվեցին հանուն այդ անկախության»:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE