ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«Дорогие соотечественники!

Ձեզ ենք ներկայացնում Ս. Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի և Ավագ Շաբաթվա՝ տոնացույցով նախատեսված եկեղեցական արարողությունների ժամանակացույցը.

Ապրիլի 2-ին՝ կիրակի

Ծաղկազարդ

  • Ժամը 11:00՝ Ս. Պատարագ և մանուկների օրհնության կարգ
  • Ժամը 19:00՝ Դռնբացեք

Ապրիլի 3-ին` ավագ երկուշաբթի

Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 19:00՝ Երեկոյան ժամերգություն

Ապրիլի 4-ին` ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության օր

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 19:00՝ Երեկոյան ժամերգություն

Ապրիլի 5-ին` ավագ չորեքշաբթի

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օր

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 19:00՝ Երեկոյան ժամերգություն

Ապրիլի 6-ին` ավագ հինգշաբթի

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 9:30՝ Կարգ ապաշխարողաց
  • Ժամը 11:00՝ Ս. Պատարագ
  • Ժամը 16:00՝ Ոտնլվայի կարգ
  • Ժամը 19:00՝ Խավարման կարգ

Ապրիլի 7 -ին` ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր

  • Ժամը 12:00՝ Խաչելության կարգ
  • Ժամը 19:00՝ Թաղման կարգ

Ապրիլի 8-ին`ավագ շաբաթ:

Ճրագալույց Ս. Զատկի

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 18:00՝ Ճրագալույցի Ս. Պատարագ

Ապրիլի 9-ին՝ կիրակի:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Հարություն (Զատիկ)

  • Ժամը 9:00՝ Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 11:00՝ Ս. Պատարագ

Ապրիլի 10-ին՝ երկուշաբթի:

Հիշատակ Մեռելոց

  • Ժամը 9:00՝ Գիշերային(առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 10:30՝ Ս. Պատարագ և հոգեհանգստյան կարգ
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE