Արարատյան շաբաթ

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

  • Հունիս 16 — Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
    1. ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
    2. ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
    3. Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
  • Հունիս 17 — Սուրբ Գայանյանց կույսերի տոն
    1. ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
    2. ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
    3. Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
  • Հունիս 19 — Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
    1. ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
  • Հունիս 21 — Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
    1. ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
  • Հունիս 22 — Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
    1. ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
    2. Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝

  • Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
  • Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
  • Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
  • Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
  • Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
  • Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
  • Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18:00։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE