«Լույս Արցախի մանուկներին» կիրակնօրյա խմբակ

Սիրելի՛ արցախցիներ,

Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր երեխաները՝ 8-15 տարեկան, շփվեն իրենց հասակակիցների հետ, պահպանեն ու զարգացնեն արցախյան բարբառը և միաժամանակ դաստիարակվեն քրիստոնեական արժեքների ու ազգային ավանդույթների ոգով։

Սիրով հրավիրում ենք նրանց մասնակցելու «Լույս Արցախի մանուկներին» կիրակնօրյա խմբակի։ 🌿

Այստեղ երեխաները՝

  • 🙏 կծանոթանան քրիստոնեական արժեքներին և առաքինություններին,
  • 🎨 կմասնակցեն թերապևտիկ արվեստի դասերի՝ կավագործության, նկարչության և ձեռքի աշխատանքների միջոցով,
  • 📖 կծանոթանան Մանկական Աստվածաշնչի ուսուցողական ու հետաքրքիր պատմություններին,
  • 🤝 կշփվեն իրենց հասակակիցների հետ՝ ստեղծելով ընկերական ու ջերմ միջավայր։

📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 59գ

💛 Ծրագիրն անվճար է։

⚠️ Տեղերը սահմանափակ են։

📞 Գրանցվելու համար զանգահարել՝ 097 751 276 հեռախոսահամարին կամ գրել Telegram-ի էջին։

✨ Սիրով սպասում ենք մեր փոքրիկ արցախցիներին՝ միասին սովորելու, ստեղծագործելու, ընկերանալու և մեր ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու համար։