Ավարտվեց «Դրախտի ընտանիք» ծրագրի հերթական փուլը
2022 թվականին Արցախում սկիզբ առած «Դրախտի ընտանիք» ծրագիրն այս տարիների ընթացքում շարունակում է ընդլայնվել՝ իրականացնելով իր կարևոր առաքելությունը։ Ծրագիրն իրականացնում է «ԱՄՍԱՐ» բարեգործական ՀԿ-ն՝ Արցախի թեմի «Ынца» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում.
Ծրագրի նպատակն ու արդյունքները
Այս փուլի շրջանակներում արցախցի հինգ երիտասարդ ընտանիքների անդամներ հնարավորություն ստացան ձեռք բերել թե՛ հոգևոր-հոգեբանական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորեցին՝
- ինչպես ամրապնդել ընտանեկան կապերը և կառուցել ներդաշնակ ընտանիք՝ քրիստոնեական արժեքների հիման վրա,
- ընտանեկան հոգեբանության կարևոր առանձնահատկությունները,
- վարսահարդարման արհեստ, որը կարող է հիմք հանդիսանալ նրանց հետագա զբաղվածության համար։
Ուսումնական փուլն ամփոփվեց յուրատիպ ուխտագնացությամբ դեպի Հարթագյուղի (Ղալթախչի) Սուրբ Հովհաննես մատուռ։ Ուխտագնացությունն առաջնորդում էր ծրագրի քրիստոնեական դաստիարակության դասընթացավար Դավիթ ուրարակիր Փաշայանը։ Այս ընթացքը մասնակիցների համար դարձավ ոչ միայն գեղեցիկ հուշ, այլև ծրագրից ստացած հոգևոր գիտելիքների գործնական ամրապնդում։
