Հանդիպումներ Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողների հետ

ՔԴՔԿ-ի նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ Արցախում գործող Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Արցախի թեմի հոգևորականները՝ ՔԴՔԿ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանի առաջնորդությամբ ներկա են լինում ուսանողների հետ հանդիպումներին և հետաքրքիր քննարկումներ ծավալում տարբեր հոգևոր թեմանների շուրջ: Հոգևորականները հանգամանալից ներկայացնում են տվյալ ժամանակաշրջանի եկեղեցական տոների խորհուրդը, խոսում Սրբերի կյանքի ու վարքի մասին, ինչպես նաև քննարկում հետագա համագործակցության ծրագրերը։ Հանդիպումների վերջում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE