Ամարասում հոգևոր դաստիարակության կենտրոնի բացում

Նախատեսվում է Արցախի թեմին կից բացել մանկապատանեկան ստեղծագործության և հոգևոր դաստիարակության կենտրոն Ամարասի վանական համալիրում, որը կխթանի սահմանամերձ  համայնքների երեխաների գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Կամրապնդի  թեմ-հասարակություն կապը: Մատաղ սերնդի համար կստեղծի ազատ ժամանցի ճիշտ կազմակերպման և  հոգևոր հետաքրքրությունների զարգացման նպաստավոր պայմաններ:

Ծրագրի նպատակն է՝

  1. Հետպատերազմյան Արցախում ունենալ հոգևոր-մշակութային զարգացման կենտրոն, որը կնպաստի հոգեպես ամուր, պատասխանատու, գիտակից, հայրենասեր սերունդ դաստիարակելուն:
  2. Կերպարվեստի մի շարք տեսակների` բրուտագործության, մանրանկարչության, փայտի փորագրության, գորգագործության տարածումը, գեղարվեստական աշխատարանների հիմնումը և ուսուցումը:
  3. Հոգևոր կրթության խրախուսումը, հոգեկան առողջության խթանումը և հոգեթերապևտիկ բուժումը, հոգևոր երգարվեստի ուսուցումը: