Երիտասարդների միություն և էլ.քարոզչության գրասենյակ

Ստեղծվել է երիտասարդների միություն, որի նպատակն է համախմբել երիտասարդներին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ՝ ծանոթացնելով հոգևոր այն արժեքներին, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ազգապահպան նշանակություն։

Միության պատասխանատուն է Հրայր սրկ. Հակոբյանը: Նաև բացվել է էլ.Քարոզչությունների գրասենյակ, որը լուսաբանում է թեմի հետ կապված բոլոր իրադարձությունները առավել հասանելի և ժամանակակից եղանակով: Պատասխանատուն է Անգելինա Դանիելյանը:

Առաջիկայում նախատեսվում է եկեղեցիներին կից ստեղծել նաև տիկնանց միություններ: