Օգնություն Գերմանիայի հայոց թեմից
Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի օրհնությամբ և մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվել են 2 կարևոր ծրագրեր՝
- զգեստներ երեխաների պարի խմբակին,
- գրքի հրատարակության գումար:
Սերովբե եպիսկոպոսը բազմիցս եղել է Արցախում և սկիզբ է դրել հումանիտար ծրագրերի իրագործմանը, այն է՝ Մարտունի քաղաքի ջրամատակարարման ծրագիրը: Ընթացքի մեջ է նաև Խերխան համայնքի «Ավոյի աղբյուր»-ի վերականգնումը:
Առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել երկու «Մերսեդես» մակնիշի շտապ օգնության մեքենա և բժշկական դիմակներ: Տրամադրվել է նյութական աջակցություն Արցախի Թեմին՝ քահանաների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման համար: