Մայր Աթոռի հորդորով ՀԱԵ բոլոր թեմերը աջակցել և աջակցում են Արցախի թեմին
Պատերազմի առաջին օրվանից, Մայր Աթոռի հորդորով, ՀԱԵ բոլոր թեմերը եղել և մնում են Արցախի թեմի կողքին:
Մեծ օգնություն են ցուցաբերել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Կանադայի հայոց թեմը, Արագածոտնի թեմը:
Հարկ է նշել նաև Բրազիլիայի հայոց թեմի մասին, որը նույնպես մեծ օգնություն է ցուցաբերել, առանց Արցախի թեմի միջնորդության: