Ավստրիայի հայոց թեմից աջակցություն արցախահայությանը

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության, Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Վիեննայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի ձեռքով հումանիտար օգնությունը հասավ Ստեփանակերտ:

Օգնությունը բաժանվել է Տեր Հոր անմիջական մասնակցությամբ: Հումանիտար օգնությունը իր մեջ ներառում էր սնունդ, հագուստ, զինվորական, բժշկական, կենցաղային և հիգիենայի պարագաներ, գեներատորրներ:

Բոլոր ապրանքները տրամադրվել են համապատասխան կառույցներին, տեղահանված ազգաբնակչությանը և հոգևոր դասին: Վիեննայի բարեշնորհ սարկավագի կողմից Ֆուռ մեքենա է նվիրաբերվել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

Բացի դրանից, Սրբազան Հոր առաջնորդությամբ իրականացվում է մարդասիրական ծրագիր՝ «Վիրավոր հայորդիների բուժում Ավստրիայում»: Նախկինում էլ թեմը հանդես է եկել նման մարդասիրական նախաձեռնություններով: