ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերից օգնություն Արցախի թեմին
ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ և Արցախի Թեմի միջոցով $250.000 նյութական օգնություն է բաժանվել տեղահանված արցախահայությանը՝ բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով:
Ֆիլադելֆիայի և Կալիֆոռնիայի եկեղեցիների հավատավոր բարերարներ տեր և տիկին Կարո և Սիսի Ղարիբյանները 5600 ԱՄՆ դոլլար աջակցություն են տրամադրել թեմի տեղահանված քահանաների և մյուս հոգևորականների սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելու համար:
Նույն նպատակով Ամերիկայի Արևելյան թեմի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ծխական անդամները նվիրաբերել են թեմին 6000 ԱՄՆ դոլլար: