Մատուռ-սգո սրահի կառուցում
Արցախում հոգևոր նոր մշակույթի ձևավորման և հուղարկավորության արարողակարգի ճիշտ ձևաչափի սահմանման նպատակով, ինչպես նաև «տներում սգալու» սովորությունը հանելու համար նախատեսվում է կառուցել մատուռ-սգո սրահ:
Այն կունենա քրիստոնեական շեշտադրում և այնտեղ կկենտրոնացվեն հուղարկավորության հետ կապված բոլոր ծիսակարգերը:
Սգո սրահում լինելու է Սուրբ Սեղան, որտեղ մատուցվելու են հոգեհանգստյան Սուրբ Պատարագներ: