Մարտունի և Մարտակերտ քաղաքներում հայորդյաց տների կազմավորում
Նախատեսվում է Մարտունի քաղաքում սբ. Ներսես եկեղեցուն կից շենքում իրականացնել վերանորոգման աշխատանքներ և հիմնել հայորդյաց տուն, որտեղ քաղաքի և հարակից համայնքների երեխաները հնարավորություն կունենան ճիշտ կազմակերպել ազատ ժամանցը և զարգացնել հոգևոր հետաքրքրությունները:
Նույնպիսի կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Մարտակերտ քաղաքում, եկեղեցու հովանու տակ գտնվող հրաշք երկհարկանի շենքում, որը սակայն վթարվել է 44 օրյա պատերազմի արդյունքում և վերականգնման կարիք ունի: