Արցախի թեմը մշտապես գտնվում է Մայր Աթոռի ուշադրության կենտրոնում
Սոցիալական ծառայությունների պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանի միջնորդությամբ ահռելի նյութական օգնություն է ուղարկվել Արցախ՝ տեղահանված արցախահայության համար: Չորս և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն՝ 350.000 դրամի չափով:
Արցախի թեմի աշխատողներին և տեղահանված բնակչությանը տրամադրվեցին հիգիենայի պարագաներ և սնունդ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, նվերներ բաժանվեցին դպրոցական տարիքի բոոլոր երեխաներին՝ Սուրբ գիրք, մանկական հագուստ և այլ նվերներ:
Մի քանի անգամ ֆինանսական աջակցություն տրամադրվեց տեղահանված հոգևորականներին և հոգևոր ծառայողներին: Մաճկալաշեն համայնքի 11 զոհված զինծառայողների ընտանիքներին նույնպես տրամադրվեց նյութական աջակցություն:
Մայր Աթոռի միջոցով արցախահայությանը օգնության ձեռք է մեկնել նաև ՀԲԸՄ-ը՝ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ:
Պատերազմի ծանր օրերին և հետպատերազմյան առավել ծանր շրջանում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ բազում հոգևորականներ են ժամանել Արցախ: Նրանք եղել են զորքի կողքին և հոգևոր ծառայություն են մատուցել գնդերեցների հետ համատեղ: