Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցը

Հայոց Ցեղասպանության տարելիցին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին։

Այսօր Արցախի թեմի եկեղեցիներում Ցեղասպանության տարելիցին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց։ Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ձեռամբ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հավարտ պատարագի կատարվեց Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE