Հանդիպումներ երիտասարդաց միությունների անդամների հետ

ՀԱՍԵ Արցախի թեմի երիտասարդաց միությունները պարբերաբար անցկացնում են հանդիպումներ, որի շրջանակներում Արցախի թեմի հոգևորականները միության անդամների հետ զրուցում են տարբեր հոգևոր թեմաների շուրջ, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքիր քննարկումներ ծավալում, միասին դիտում հոգևոր ու գեղարվեստական ֆիլմեր, և դրանով իսկ ավելի հստակ պատկերացում կազմում հոգևոր արժեքների մասին։ Այդպիսի հանդիպումներին մշտապես ներկա են լինում և իրենց հոգևոր զրույցներով երիտասարդներին առաջնորդում են ՔԴՔԿ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը և ՔԴՔԿ փոխտնօրեն Արթուր կիսասարկավագ Աբրահամյանը, ինչպես նաև այլ հրավիրված հոգևորականներ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE