գ. Շահմասուր

Շահմասուր գյուղի «Ընտանիք» կիրակնօրյա դպրոց

Շահմասուր գյուղը Մարտակերտի շրջանի փոքր գյուղերից է։ Դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 30 է։

Շահմասուրի կիրակնօրյա դպրոցը բացվել է 2022 թվականին։ Դասընթացներին մասնակցում են 24 աշակերտներ։

Կիրակնօրյա դպրոցում աշակերտները կատարում են ձեռքի աշխատանք, սովորում են նկարել, երգել, ինչպես նաև խաղում են խաղեր և դիտում թեմատիկ մուլտֆիլմեր և ամենակարևորը՝ ծանոթանում են Հայ Եկեղեցու ավանդությանը, դարավոր պատմությանը և Սուրբ Գրքին։ Մասնակիցները ստանում են հայեցի դաստիարակություն և ձեռք են բերում քրիստոնեական արժեքային համակարգ։

Կիրակնօրյա դասընթացներն իրենց դրական արդյունքն են տալիս տարբեր տեսանկյուններից. դասընթացների մեկնարկումից կարճ ժամանակ անց դպրոցի երեխաներից երկուսը իրենց ընտանիքների հետ միասին մկրտվել են։ Այս կիրակնօրյա դպրոցում դասավանդում են Արարատ սրկ. Սարգսյանը և Վանուհի Թերզյանը։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE